Սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալը

Պետական նպաստների մասին ՀՀ օրենքը սահմանում է սոցիալական նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմքերը։  Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

1) ընտանիքի անապահովության միավորը սոցիալական նպաստի իրավունք տվող` ընտանիքի անապահովության սահմանային միավորից իջնելու դեպքում.

2) դիմողի կողմից սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.

3) սոցիալական նպաստն անընդմեջ 3 ամիս անհարգելի պատճառով չստանալու դեպքում.

4) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում:

2. Սոցիալական նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել