Վարչական դատարանը գործում է առնվազն 24 դատավորի թվակազմով

ՀՀ դատական օրենսգրքի 4-րդ գլուխը սահմանում է  մասնագիտացված դատարանների վերաբերյալ դրույթները։ Այսպես՝

Մասնագիտացված դատարանների իրավասությունը՝
1. Վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

2. Սնանկության դատարանին են ենթակա սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը:

Մասնագիտացված դատարանների դատավորների թվակազմը`

1. Վարչական դատարանը գործում է առնվազն 24 դատավորի թվակազմով:

2. Սնանկության դատարանը գործում է առնվազն 12 դատավորի թվակազմով:

Մասնագիտացված դատարանների դատական տարածքը և նստավայրերը`
1. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

2. Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:

3. Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել