Ամուսնալուծության պետական գրանցումն ամուսիններին զրկում է գույքային վեճերը քննարկելու իրավունքից, թե՞ ոչ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը սահմանում է, որ շահագրգիռ անձն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Որևէ իրավական նորմով սահմանված չէ այնպիսի դրույթ, որը դատարան դիմելու իրավունքը սահմանափակի ամուսնության մեջ չգտնվելու հիմքով, հետևաբար քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ամուսնալուծություն կատարելը ամուսիններին չի զրկում միմյանց հետ կապված վեճերի լուծման նպատակով դատարան դիմելու իրավունքից: Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոցը հոգալու վերաբերյալ վեճերը, ինչպես նաև երեխաների պատճառով ամուսինների միջև ծագող վեճերը քննարկվում են դատական կարգով՝ անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնությունը լուծելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել