«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը։ Այն ոչ աշխատանքային օր է:
Նույն օրը նշվում է նաև որպես պետական խորհրդանիշների օր:
6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատողները հուլիսին կունենան 6 հանգստյան օր, իսկ 5-օրյա ռեժիմով աշխատողները՝ 10 հանգստյան օր։
Նշենք, որ հուլիսի 4-ին, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, հուլիսի 4-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ: