ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմանները

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախյանը տեղեկացնում է.

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու պարտադիր պայմաններից է.

  1. օրինական կարգով վերջին երեք տարին ՀՀ-ում մշտապես բնակվելը,
  2. հայերեն լեզվով բացատրվելու կարողությունը,
  3. ՀՀ Սահմանդրությանը ծանոթ լինելը:

ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացնելու համար ազգությամբ հայերի վրա վերը նշված պայմանները չեն տարածվում: Նրանք կարող են դիմել օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ դիվանագիտական ծառայություն, Հայաստանում գտնվելու դեպքում՝ անձնագրային և վիզաների վարչություն: Ի դեպ, չեն հանձնելու հայերենի և ՀՀ Սահմանադրության իմացության թեստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել