Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200.000 -400.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Վերոնշյալ գործողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 184