Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելը` առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ` 50 հազար դրամի չափով:
18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առևտրի իրականացման վայրի տարածքում գործող առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան` առևտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաև տվյալ առևտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` 20-30 հազար դրամի չափով: