Ո՞ր դեպքերում դատարանը կարող է կասեցնել հասարակական կազմակերպության գործունեությունը

Դատարանն իրավունք ունի կասեցնելու Կազմակերպության գործունեությունը, եթե՝

1) Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.

2) Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ է տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:

Կազմակերպության կողմից թույլ տրված կոպիտ խախտում է համարվում՝

1) Լիազոր մարմնի կողմից առաջարկված կարգով և ժամկետում խախտումները չվերացնելը.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը:

Կազմակերպություն հիմնադրող անձի կամ լիազորված անձի Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ տված օրենքի էական խախտում է համարվում՝ Կազմակերպության հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին, ապա Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի։

Իրավական հիմքը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մաս և 31-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել