Հայերիս էթնամշակութային միջավայրում ամուսնական դավաճանությունը, հատկապես կնոջ դավաճանությունը հանդիսանում է անընդունելի արարք:
Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ ամուսնական դավաճանությունը դիտարկվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն։
Ամուսնական դավաճանությունը՝ որպես հանցակազմ, նախատեսված չէ ՀՀ Քրեական օրենսգրքում: Այս առումով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Կանանց հանդեպ խտրականության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Կամալա Չանդրակիրանան նշել է.
«Ամուսնական դավաճանությունը չպետք է համարվի քրեական հանցագործություն: Երկու չափահաս մարդկանց միջև սեքսուալ հարաբերությունների քրեականացումը հանդիսանում է բռնություն մարդու անձնական կյանքի նկատմամբ»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է անում չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար սահմանված պատիժը:
Աղբյուր՝ Իրավաբան.net