Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառողի մոտ, ումից ձեռք է բերել ապրանքը կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում, եթե նշված ապրանքը հարմար չէ ձևով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ, բացառությամբ կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:
Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում:
Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:
Կրեդիտի միջոցով, այդ թվում՝ վարկային քարտի օգնությամբ ձեռք բերված ապրանքը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:
Կարող եք կարդալ նաև՝
Արդյո՞ք տեղյակ եք պատշաճ որակի ապրանքը փոխարինելու սպառողի իրավունքի մասին
Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում սպառողների հետ հաշվարկները
Ի՞նչ անել, եթե սպառողին վաճառվել է թերություններով ապրանք
Ի՞նչ ժամկետներում պետք է սպառողը ներկայացնի պահանջ ապրանքի թերությունների վերաբերյալ
Ի՞նչ պարտավորություններ ունի վաճառողը սպառողների նկատմամբ
Վնասակար օրգանիզմների հայտնաբերման մասին ծանուցումը
Սերմանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը, իրացումն ու որակի պահպանումը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ անասնաբուժական լաբորատոր գործունեության վերաբերյալ
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվեն ձվի և ձվամթերքի արտադրության ժամանակ
Պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ձվերի և ձվամթերքի պահպանման և փոխադրման դեպքում
Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը
Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից
Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին
Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին
Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը
Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները
Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին
Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները
Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել
Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը
Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը
Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները
Կարող եք դիտել նաև՝
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը
Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին
Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ