Ի՞նչ անել, եթե սպառողին վաճառվել է թերություններով ապրանք

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կառուցվածքային, արտադրական, բաղադրագրային կամ այլ թերությունների հետևանքով սպառողի կյանքին, առողջությանը պատճառած վնասը ենթակա է հատուցման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենքով սահմանված կարգով:

Ապրանքի (աշխատանքի, ծառայության) թերությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունք վերապահվում է ցանկացած տուժողի` անկախ վաճառողի (կատարողի) հետ պայմանագրային հարաբերությունների մեջ նրա լինելու կամ չլինելու հանգամանքից:

Սպառողի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե վնասը պատճառված է ապրանքի (աշխատանքի) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետի ընթացքում:

Եթե արտադրողի (կատարողի) կողմից ապրանքի (աշխատանքի) համար սույն օրենքին համապատասխան պետք է սահմանվեր ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել, կամ սպառողը, որին վաճառվել է ապրանք (կատարվել է աշխատանք), չի տեղեկացվել ծառայության կամ պիտանիության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ գործողությունների և դրանց չկատարման պարագայում հնարավոր հետևանքների մասին, ապա վնասը ենթակա է հատուցման` անկախ այն պատճառելու ժամանակից:

Եթե արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար, սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ծառայության ժամկետ չի սահմանել, ապա վնասը ենթակա է հատուցման` ապրանքը (աշխատանքը) սպառողին հանձնելու օրից սկսած, իսկ եթե հանձնելու օրը պարզել հնարավոր չէ, ապա ապրանքը արտադրելու (աշխատանքը ավարտելու) թվականից սկսած` տասը տարվա ընթացքում:

Ապրանքի թերության հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման` վաճառողի կամ ապրանքն արտադրողի կողմից:

Աշխատանքի կամ ծառայության թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման` կատարողի կողմից:

Արտադրողը (կատարողը) պատասխանատվություն է կրում ապրանքների արտադրության (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) համար անհրաժեշտ նյութերի, սարքավորումների, գործիքների և այլ միջոցների օգտագործման հետ կապված` սպառողի կյանքին, առողջությանը, գույքին պատճառած վնասի համար, անկախ այն բանից, թե գիտական և տեխնիկական գիտելիքների մակարդակը հնարավորություն տալիս է հայտնաբերել դրանց յուրահատուկ հատկությունները, թե` ոչ:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Ի՞նչ անել, եթե սպառողին վաճառվել է թերություններով ապրանք 

Ի՞նչ ժամկետներում պետք է սպառողը ներկայացնի պահանջ ապրանքի թերությունների վերաբերյալ

Ի՞նչ պարտավորություններ ունի վաճառողը սպառողների նկատմամբ

Վնասակար օրգանիզմների հայտնաբերման մասին ծանուցումը

Սերմանյութի և տնկանյութի արտադրությունը, ներմուծումը,  իրացումն ու որակի պահպանումը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ անասնաբուժական լաբորատոր գործունեության վերաբերյալ

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվեն ձվի և ձվամթերքի արտադրության ժամանակ

Պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ձվերի և ձվամթերքի պահպանման և փոխադրման դեպքում

Պահանջներ, որոնք ներկայացվում են ձվի և ձվամթերքի անվտանգությանը

Ի՞նչ պահանջներ պետք է պահպանվեն մսի և սննդամթերքի արտադրությունում աշխատող անձնակազի կողմից

Ի՞նչ արգելքներ են ներկայացվում սննդամթերքի գովազդին

Որո՞նք են մսի և մսամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում հանրային սնունդ վաճառողներին

Ի՞նչ առանձնահատկություններ ունի հացի վաճառքը

Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները

Ի՞նչ իրավունքներ ունեն սննդամթերքի ոլորտում ստուգումներ իրականացնողները

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի մակնշման մասին

Ի՞նչ ժամկետներում են իրականացվում ստուգումները

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել 

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Կարող եք դիտել նաև՝

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի փաթեթավորմանը

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ ստուգում իրականացնող անձանց իրավունքների մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել