Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար մաքսային օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
Օրինակ, մաքսային օրենսգրքի համաձայն՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով :
Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը, եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով: