Զինվորական ծառայության ստաժում եռակի չափով հաշվառվում են հետևյալ ժամկետները

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժում հաշվառվում են եռակի չափով`

ա. զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զինվորական ծառայությունը` հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,

գ. 1986 թվականի ապրիլի 26-ից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածը,

դ.  դատապարտված կամ քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների` կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանները, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում` հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարմանը մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով,

ե. մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակահատվածը,

զ. զինծառայությունն այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, ովքեր զինծառայությունից արձակվել են կամ այդ պետություններից հետ են կանչվել զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, վնասվածք, խեղում կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակահատվածը,

է. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ.

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել