Նախագահ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել, որով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ է նշանակել: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 25-ի ԱԽ-6-Ե-8 և ԱԽ-6-Ե-9 որոշումներով ներկայացված եզրակացությունները` որոշում եմ.

  1. Աննա Դանիբեկյանին նշանակել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

    2. Արսեն Նիկողոսյանին նշանակել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»::

Այս մասին  Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել