Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ Մարիամ Զադոյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց կազմակերպության առաջարկությունները, որոնք վերաբերում են Ընտրական օրենսգրքում կանանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը: Մեզ հետ զրույցում Մարիամ Զադոյանն ասաց, որ ժամանակային սահմանափակման պատճառով հնարավորություն ունեցավ ընդամենը երկու առաջարկներ ներկայացնել, մինչդեռ դրանք ավելին են:
Մարիամ Զադոյանն ասաց, որ Իրավաբանների հայկական ասոցիացիան 2015 թ. Հայաստանում Գերմանիայի Դաշնության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի» խթանում ծրագիրը, որի շրջանակներում իրականացվում էր ՄԱԿ-ի վերոնշյալ կոնվենցիայի Հայաստանում կիրառման, այդ թվում` ՄԱԿ-ի վերոնշյալ կոմիտեին 2014 թվականին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգ, որի արդյունքում պատրաստվեց զեկույց: Զեկույցը ներառում էր առաջարկություններ, որոնք ներկայացվել էին ՀՀ կառավարություն, նախարարություններ և ԱԺ: Այնուհետև օրենսդիր և գործադիր իշխանություններում կանանց մասնակցությանը վերաբերող առաջարկություններից շատերը քննարկվեցին ՀՀ վարչապետին կից կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների խորհրդի Աշխատանքային խմբում և ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և կառավարության ներկայացուցիչների համանախագահությամբ գործող գենդերային թեմատիկ խմբում:
Առաջարկվում է Ընտրական օրենսգրքի նոր նախագծի 84-րդ հոդվածում (մաս 3 և 9) վերանայել կանանց և տղամարդկանց համամասնությունը` դարձնելով այն 30/70նշված 20/80-իփոխարեն: Ներկայիս կարգավորմամբ կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածությունը պետք է լինի երկրորդ համարից սկսած և 2-6, 6-11 և հաջորդիվ հնգյակներից յուրաքանչյուրում: 70 տոկոս կանանց ներկայացվածություն ապահովելու նպատակով առաջարկվում է հնգյակները դարձնել եռյակներ:
Բացի այդ, անհասկանալի է, թե ինչո՞ւ է հաշվարկը սկսում երկրորդ համարից` այդպիսով փաստացի հնարավորություն ընձեռելով կանանց չնախատեսել առաջին հնգյակում: Ուստի առաջարկվում է կանանց ներգրավել ցուցակի հենց առաջին համարից:
Հարկ է նշել, որ մեր օրենսդրական կարգավորումը նախատեսում է կանանց մասնակցությունը միայն ընտրական ցուցակներում: Հետևաբար, փաստացի չի ապահովվում կանանց մասնակցությունը ընտրված մարմնում: Ներկայումս խորհրդարանում կանանց մասնակցությունը կազմում է ընդամենը 9,98 տոկոս: Ուսումնասիրելով միջազգային փորձը, պարզ է դարձել, որ գոյություն ունեն նաև այսպես կոչվող Արդյունքի հավասարության քվոտաներ, որը կիրառվում է բազմաթիվ երկրների կողմից, Օրինակ՝ Ռուանդայում 30 տոկոս ապահովող վերոնշյալ քվոտան խորհրդարանում ընտրությունների ժամանակ կանանց մասնակցությունը բարձրացրեց 29-իցմինչև 64 տոկոս: Ուստի առաջարկվում է՝
Կուսակցությունների ցուցակում քվոտայից օգտվող թեկնածուի ինքնաբացարկի միջոցով, ինչպես նաև մանդատից հրաժարվելու դեպքում նրա տեղը պետք է զբաղեցնի ցուցակում ընդգրկված, քվոտայից օգտվող հաջորդ թեկնածուն:
Ինչ վերաբերվում է այն պնդումներին, որ այս կարգավորումը կարող է աշխատել ի վնաս կանանց այն դեպքում, երբ հերթական տղամարդը ինքնաբացարկ հայտնի և նույն տրամաբանությամբ խորհրդարան անցնի հաջորդ տղամարդը, ըստ Մարիամ Զադոյանի՝ այդ կարգավորումը կարելի է ավելի ճկուն դարձնել և նախատեսել, որ այն կիրառվի միայն այն սեռի ներկայացուցիչների հանդեպ, որի տոկոսային հարաբերակցությունը խորհրդարանում չի գերազանցում 70 տոկոսը:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանը՝ տեսանյութում:
Նշենք, որ այս բոլոր առաջարկությունները կազմվել են «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի շրջանակներում:
Զեկույցի հայերեն տարբերակին կարող եք ծանոթնալ այստեղ`Monitoring-report_CEDAW_arm
Անգլերեն տարբերակը կգտնեք հետևյալ հղումով անցելով` Monitoring-report_CEDAW_eng