Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրեց արդարացման դատավճիռ:
Ն․Բ-ն մեղադրվում էր ՀՀ քր․ օր-ի 177 հոդվածի 2-րդ մասով՝ խմբի կազմով հիդրոպոմպ գողանալու համար: Անձը շուրջ մեկ տարի կալանքի տակ է գտնվել, այնուհետև խափանման միջոցը գրավով է փոխարինվել: Նրա փաստաբան Խաչատուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց. «Դատաքննության փուլում պարզվեց, որ հիմնավոր կասկած բացակայում է, տևական պայքարի արդյունքում ապացույցները որպես այդպիսին դուրս են եկել»:
Մեղադրողը պահանջել է ամբաստանյալին երեք տարով ազատազրկել: Դատարանը վճռեց Ն.Բ.-ին արդարացնել: