Ցանկանում եք աշխատանքի անցնել, սակայն չեք կարողանու՞մ անցնել հարցազրույցը: Ցանկանում եք սովորել արտերկրում, սակայն չգիտեք ինչպե՞ս գրել հետաքրքրության նամակ: Աշխատանքի ընդունվելու համար ուղարկում եք ձեր ինքնակենսագրականը և պատասխան չեք ստանու՞մ: Եթե ցանկանում եք դառնալ մրցունակ և հաջողակ աշխատանքում կամ ուսման մեջ, ապա այս ուսուցումը հենց Ձեզ համար է:
Հավանաբար Ձեզ մոտ հարց կծագի, իսկ ինչո՞վ է այս ուսուցումը տարբերվում նմանատիպ մնացած բոլոր դասընթացներից: Այս ուսուցման շրջանակներում չեն լինի միայն տեսական դասախոսություններ, այլ կցուցաբերվի անհատական մոտեցում բոլոր մասնակիցներին. մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ շտկել Ձեր ինքնակենսագրականները և դարձնել միջազգային լավագույն պահանջներին համապատասխան: Բացի այդ, Ձեզ կտրամադրվեն արտերկրում ուսանելու համար անհրաժեշտ հետաքրքրության նամակ գրելու հմտություններ:
Սակայն դա էլ դեռ ամենը չէ: Տվյալ ուսուցման անկյունաքարային առանձնահատկությունն այն է, որ ուսուցման ավարտին դուք կանցնեք փորձնական հարցազրույցներ իրական գործատուների մոտ, որպեսզի պրակտիկայում կիրառեք Ձեր ձեռք բերած գիտելիքները:
Ուսուցումը կվարեն ARMACAD ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը և ոլորտի այլ առաջատար մասնագետներ:
Ուսուցումը կտևի 3 շաբաթ` շաբաթական երկու օր երկու ժամով: Արժեքը կկազմի 75,000 ՀՀ դրամ, իսկ ուսանողների համար` 45.000 ՀՀ դրամ: Ժամերի համար անհանգստանալու կարիք չկա: Ժամանակացույցը կկազմվի` հաշվի առնելով բոլոր մասնակիցների ազատ ժամերը: Ուսուցումը ի սկզբանե նախատեսված է երիտասարդ իրավաբանների համար, սակայն այլ մասնագիտության տեր անձինք, ովքեր գտնում են, որ տվյալ ուսուցումը անցնելու կարիք ունեն, նույնպես կարող են դիմել:
Դասընթացին մասնակցելու համար «Պրակտիկ հմտությունների դասընթաց» վերանագրով Ձեր հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը ուղարկեք [email protected] էլ. փոստին մինչև փետրվարի 21-ը ներառյալ: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (055) 003-227 և (010) 540-199 հեռախոսահամարներով: