Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի մահվան գործով դատավարությունը, սակայն դատական նիստը հետաձգվեց: Նիստին չէր ներկայացվել ամբաստանյալներից Վարազդատ Սաֆարյանը, ում ներկայությունը դատական նիստերին պետք է ապահովի ռազմական ոստիկանությունը: Նիստից առաջ դատարանին հայտնել էին, որ ամբաստանյալին դատարան բերելու հետ կապված խնդիրներ են եղել:
Մինչ նիստի հետաձգվելը գործով նոր մեղադրող ներգրավվեց դատախազ Կարեն Հարությունյանը:
Հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 4-ին:
Նիստի ավարտից հետո երբ ամբաստանյալները հեռանում էին դատարանի դահլիճից, սպանված կուրսանտի հայրը բորբոքված դիմեց նրանցից մեկին. «Ես քեզ աչքով անել ցույց կտամ»: Դատավորը նրան զգուշացրեց զուսպ լինել և ամբաստնյալների կողմից ոչ հարիր պահվածքի դեպքում դիմել իրեն: