«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 12–րդ հոդվածի համաձայն սահմանված է.
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառելիս ընտանիքի անդամ չեն համարվում՝
1) ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները.
2) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.
3) ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.
4) երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք ապահովող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում (մանկատուն, ծերանոց, մասնագիտացված տուն-ինտերնատ) գտնվող կամ տեղավորված քաղաքացիները.
5) 6 ամիս և ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայողները: