ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 29–ի թիվ 1250–Ն որոշման համաձայն սահմանվել է.
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 27-ի «2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-772-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2015 թվականի ձմեռային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով:
2. 2015 թվականի ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2015 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2015 թվականի նոյեմբեր – 2016 թվականի հունվար ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայանալը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
Որոշմանը ամբողջությամբ, այդ թվում ստեղծված հանձնաժողովների կազմերին կարող եք ծանոթանալ սույն հղմամբ։