«Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին»

Տեղեկատվություն ներկայացրած անձանց պաշտպանության սկզբունքներն այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին ներկայացրեց փաստաբան, ՀԵԻԱ անդամ Մարիամ Զադոյանը:

Նա խոսեց միջազգային փորձից, առանձնացրեց մեր երկրում օրենսդրական և պրակտիկ գործունեության ընթացքում վեր հանված թերությունները: Փաստաբանը գտնում է, որ Հայաստանում ոչ բավարար իրավական պաշտպանություն կա, բացակայում են նյութական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման մասին իրավական նորմերը, բացի այդ մեծ դեր է խաղում սոցիալական ճնշումը, օրինակ՝ նման դեպքերում, երբ մարդիկ այլ կերպ են որակավորվում, եթե հայտնի է դառնում, որ նրանք իրավապահ մարմիններին ինֆորմացիա են տրամադրել կոռուպցիոն երևույթների վերաբերյալ:

Հաջորդ զեկուցողը Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ, ՀԵԻԱ նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն էր: Նրա զրուցեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություններից մեր երկրում:

Ներկայացրեց Հակակաոռուպցիոն անկախ մարմնի կազմավորման մեթոդները, Հայաստանում այդ մարմնի ձևավորման անհրաժեշտությունը, ներկա մարտահրավերները: Ունկնդիրները նույնպես կարևորեցին Հակակաոռուպցիոն անկախ մարմնի ձևավարման անհրաժեշտությունը` շեշտելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ձևավորել Հակակաոռուպցիոն անկախ, ունիվերսալ մասնագիտական մարմին, որի ձևավորման հիմքը պետք է լինի համապատասխան օրենքը:

Կարեն Զադոյանը նաև անդրադարձավ Տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանության և խրախուսման միջազգային փորձի տեղայնացման անհրաժեշտության մասին: Դպրոցի ունկնդիրները կարևորեցին համապատասխան օրենքով Տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանության և խրախուսման հստակ մեխանիզմների և երաշխիքների սահմանման կարևորությունը:

Ունկնդիրների հետ քննարկվեց նաև ապօրինի հարստացման ինստիտուտի քրեականացման և էլեկտրոնային ժողովրդավարության ժամանակակից փորձի տեղայնացման հարցերը` որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերշ:

Իսկ վերջում, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում այս թեմաներով մասնագիտական առանձին քննարկումների կազմակերպելու հարցով:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Որո՞նք են կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններն ու միջազգային փաստաթղթերը. հակակոռուպցիոն դպրոց

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ