Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

10 տարի ազատազրկում և 200 մլն դրամի բռնագանձում. ամբաստանյալի պաշտպանը բողոքարկում է դատավճիռը

«Ֆինանսական բուրգի» գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի գործով դատավճիռը կբողոքարկվի Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Բողոք է ներկայացրել ամբաստանյալի պաշտպան Մնացական Սարգսյանը: Նա խնդրում է բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` Արթուր Վասիլի Անդրեասյանի նկատմամբ կայացրած դատավճիռը և նրան ճանաչել անմեղ: Դատական նիստի օրն ու դատարանի կազմը դեռևս նշանակված չէ, բողոքը ներկայացվել է սեպտեմբերի 9-ին:

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ամբաստանյալին դատապարտել է 10 տարի ժամկետով ազատազրկման` 200.000.000 ՀՀ դրամի չափով գույքի բռնագրավմամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել