Լուրեր

 

Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխկապակցված անձիք չեն՝ ըստ օրենքի

Փաստորեն, օրենսդրորեն այնպիսի հիմքեր են ստեղծվել, որ պարզ տրամաբանությամբ ակնհայտ շահերի բախումն այդպիսին չի համարվում, և այս դեպքում միակ ելքը օրենսդրական փոփոխությունները կարող են լինել. պետք է առաջարկել՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխակապակցված անձանց շրջանակն ընդլայնել, ներառել նաև հորեղբոր, մորեղբոր, հորաքրոջ, մորաքրոջ որդիներին, հարսներին, փեսաներին, նրանց ծնողներին:

Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, որպեսզի հաջողության հասնենք. Սուրեն Քրմոյան

Կոռուպցիայի դեմ պայքարը հարկավոր է սկսել ինքներս մեզնից: Համոզված է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով նաև համակարգում է նախարարության հակակոռուպցիոն գործառույթները: Պարոն Քրմոյանի հետ զրուցել են «Հակակոռուպցիոն պայքար. մի՞ֆ, թե՞ իրականություն» շարքի շրջանակներում: – Նախորդ տարի հակակոռուպցիոն բնույթի բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին՝ հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը, համատեղ աշխատանքային հարթակ ձևավորվեց քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև քննարկումներ… Read more »

Գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական  ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն  օժանդակելու համար: Նախնական քննությամբ պարզվել… Read more »