ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:
Հայաստանի իշխանությունները մինչև 2017 թ. վերջը պետք է զեկուցեն այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ ի կատար ածելու համար այն 18 առաջարկությունները, որ ներառվել են այս զեկույցի մեջ: 2017 թ. երկրորդ կեսում լույս տեսնելիք «պարտավորությունների կատարման» զեկույցում GRECO-ն կներկայացնի այս միջոցառումների արդյունավետության իր գնահատականը:
Ներկայումս, քանի որ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում երկրի բյուջեին, ցանկանում են ավելի խիստ վերահսկողություն տեսնել երկրում:
ԱՄՆ պետքարտուղարության գնահատման խմբի անդամներ Ջ. Կուրոդան և Ռ. Մանսուրին պատրաստակամություն են հայտնել աջակցել փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը: Քննարկվել է նաև ՀՀ և ԱՄՆ արդարադատության համակարգի տարբեր կառույցների հետ համատեղ աշխատանքի, համագործակցության ռազմավարության մշակմանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: