Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը 70 միլիոն դոլար է վերադարձրել պետբյուջե

Պաղեստինի Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Ռաֆիք-ալ-Նաթշեհը հայտարարել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում 70 միլիոն դոլար է վերադարձրել պետական բյուջե, սակայն հետազոտությունների արդյունքում բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել պնդելու համար, որ կառավարական միջոցներից միլիոնավոր դոլարներ են յուրացվել: Փոխանցում է Reuters գործակալությունը:

Տարիներ շարունակ լուրեր են պտտվել երկրում պետական բյուջեից հսկայական գումարների անհետացման մասին, որից հետո Պաղեստինի գլխավոր դատախազը 2006թ-ի փետրվարին հայտարարել է, որ 50 գործ է հետաքննում՝ կապված պետական բյուջեից խոշոր չամերի գումարի յուրացման հետ, որը կազմել է 700 միլիոն դոլար:

Ներկայումս, քանի որ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում երկրի բյուջեին, ցանկանում են ավելի խիստ վերահսկողություն տեսնել երկրում: Նախագահ Մահմուդ Աբասի վրա ճնշումներ գործադրելուց բացի նրանք նաև վերահսկողություն են սահմանել տրամադրած ֆոնդերի օգտագործման վրա: Վերջին հինգ տարիների ընթացքում երկրին տրամադրվող ֆինանսական աջակցությունը 1.3 միլիարդ դոլարից նվազել է և կազմել 700 միլիոն դոլար, որը կապված է այն պնդումների հետ, որ տրամադրված գումարը իր նպատակին չի ծառայում կամ ամբողջությամբ չի ծառայում:

Քաղաքականագետ Նաթշեհը, որը ուսանել է Բեյրութում և իր կարիերայի մեծ մասը անցկացրել արտերկրում, մասնավորապես Եգիպտոսում և Սաուդյան Արաբիայում, Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ է ընտրվել 2010թ․-ին: Նրան ֆինանսական միջոցների ապօրինի յուրացման դեպքերը, հափշտակության, կաշառակերության, հովանավորչության և կոռուպցիայի առնչությամբ ցանկացած այլ դեպքերը հետաքննելու անսահմանափակ լիազորություններ են տրամադրել։

Սակայն 81 ամյա փորձագետը նշել է, որ կոռուպցիայի մասին խոսակցեւթյունները ավելի շատ են, քանի իրական դեպքերը: «Երբ խոսքը գնում է ապացույց հանդիսացող փաստերի մասին, ապա դրանք շատ ավելի քիչ են: Ես կարծում էր, որ ավելի շատ դեպքերի եմ ականատես լինելու»,- նշել է նա:

Նաթշեհը նշում է, որ բողոքներ է ստացել, որոնք կապված էին գերմանական լրատվականներից մեկում հրապարակած հոդվածի հետ, ըստ որի պետբյուջեից 1.7 միլիարդ դոլար է անհետացել, սակայն այս ենթադրությունը հիմնավորող փաստեր չեն հայտնաբերվել:

Պաշտոնը ստանձնելուց հետո հանձնակատարը նշում է, որ իր 50 հոգուց բաղկացած աշխատակազմը, ներառյալ յոթ քննիչները, կարողացել են 70 միլիոն դոլար են հետ վերադարձրել պետական բյուջե:

Նա թվարկում է բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված գործեր, ուր նրանք հաջողդության են հասել, այդ թվում են երեք նախարարների և Ֆինանսների նախարարության գլխավոր տնօրենի նկատմամբ: Նա պնդում է, որ կարողացել են 40 միլիոն դոլար ետ վերցրել Եգիպտոսից, և ևս 20 միլոն դոլար Իրաքից: Այդ գումարները ապօրինի կերպով օգտագործվել էին Պաղեստինի պաշտոնյաների կողմից արտասահմանում բիզնես գործարքներ կատարելու համար, և որոնք դրանից հետո գրպանել են ստացված եկամուտները:

Նաթշեհի յոթ ամյա պաշտոնավարության ժամկետը լրանում է հաջորդ տարի: Չնայած գրանցված բոլոր հաջողություններին նա նշում է, որ լի է եռանդով և վճռականությամբ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելու համար, որքան էլ որ այն թաքնված լինի:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ