Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվել է 2008 թվականի ապրիլի 9-ին: Մինչ այդ նա ՀՀ Կենտրոնական բանկի նախագահն էր:
2011 թվականի սկզբին նրա ունեցել է 23 միլիոն դրամի և 778 հազար դոլարի խնայողություններ, իսկ տարեվերջին դրանք ավելացել են՝ 35 միլիոն դրամ և 859 հազար դոլար: Այս տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 32,68 միլիոն դրամ: Ստացված այս եկամուտի առյուժի բաժինը ստացվել է տրված փոխառություններից ստացված տոկոսագումարներն են, աշխատավարձը կազմել է 3.33 միլիոն դրամ, իսկ «այլ եկամուտները»՝ 211 հազար դրամ:
2012-ին նրա եկամուտը որոշակիորեն ավելացել է՝ 39.59 միլիոն դրամ, և նորից դրա զգալի բաժինը ստացվել է տրված փոխառություններից ստացված տոկագումարներից, աշխատավարձը կազմել է 3.34 միլիոն դրամ, իսկ քաղաքացիաիրավական այլ պայմանատգրից ստացված եկամուտը՝ 220 հազար դրամ: Այս տարի նրա դրամական միջոցները որոշակիորեն նվազել են՝ դառնալով 12 միլիոն դրամ և 920.8 հազար դոլար:
2013-ին ունեցել է 5.5 միլիոն դրամ և 952.5 հազար դոլար: Եկամուտները կազմել են 36.42 միլիոն դրամ, որից աշխատավարձը կազմել է 3.34 միլիոն դրամ, 210 հազար դրամը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրից է ստացվել, իսկ մնացածը ստացվել է տրված փոխառություններից ստացված տոկոսագումարներից:
2013-ի ապրիլի 19-ին Տիգրան Սարգսյանը վերաստանձնել է վարչապետի պաշտոնը և ներկայացրել է գույքն ու եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու պահին: Այդ պահի դրությամբ նա ունեցել է 2 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 հատ ավտոտնակ, 2 հատ անհատական բնակելի տուն՝ կառուցված հողամասի վրա և իր տնտեսական շինություններով, 1 հատ հողամաս: Հայտարարագրել է նաև 6.33 միլիոն դրամ արժողությամբ բաժնետոմս, 12 միլիոն դրամ, 987 հազար դոլար:
Մեկ տարի անց, 2014-ի ապրիլի 13-ին Տիգրան Սարգսյանը ազատվել է վարչապետի պաշտոնից: Պաշտոնը դադարեցնելու պահին նա հայտարարագրել է նույնքան գույք, որքան պաշտոնը ստանձնելու պահին, բաժնետոմսի արժեքը եղել է 6.39 միլիոն դրամ, ունեցել է 2.5 միլիոն դրամ և 955 հազար դոլար: Նույնաբովանդակ հայտարարագիր է ներկայացրել նաև, երբ 2014-ին ստանձնել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
2014-ին Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նաև տարեկան հայտարարագիրը՝ արդեն որպես ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Այսպիսով, այս տարվա ընթացքում դեսպանը փոխառությամբ հանձնել է 421.7 հազար դոլար և 550 հազար դոլար: Այս ընթացքում ստացել և վերադարձրել է նաև 12 միլիոն դրամ և 550 հազար դոլար փոխառություն:
Այս տարվա ընթացքում նրա դրամական միջոցները կազմել են 2.5 միլիոն դրամ, իսկ նախորդ տարի հայտարարագրված 952 հազար դոլարը ներդրվել է փոխառությունների գործարքներում: Եկամուտները կազմել են 40.72 միլիոն դրամ և 26 հազար դոլար: 26 հազար դոլարն ու 2.59 միլիոն դրամը ստացվել է աշխատավարձից, իսկ մնացած մասը՝ տրված փոխառություններից ստացված տոկոսագումարներից:
2016 թվականի հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Սարգսյանը ազատվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից և ավելի ուշ նշանակվեց ԵԱՏՄ վարչապետ: Դեսպանի պաշտոնը դադարեցնելու պահի դրությամբ նա ունեցել է 2 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 1 հատ ավտոտնակ, 2 հատ անհատական բնակելի տուն՝ կառուցված հողամասի վրա և իր տնտեսական շինություններով, 1 հատ հողամաս, 1 հատ RANGE ROVER Supercharged 5.0 ամենագնաց մեքենա, 6.39 միլիոն արժողությամբ բաժնետոմս, 971 հազար դոլար հանձնած փոխառություն, 3 միլիոն դրամ խնայողություն և 4300 դոլար աշխատավարձից ստացված եկամուտ:
Նրա կինը՝ Գոհար Սարգսյանը, 2011 թվականի տարեսկզբին ունեցել է 12 միլիոն դրամ և 119.8 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 15 միլիոն դրամ և 128.9 հազար դոլար: Եկամուտը կազմել է 3 միլիոն դրամ՝ տրված փոխառությունից ստացված տոկոսագումարներից, և 10 հազար եվրո՝ վարձակալության դիմաց ստացված գումարից:
2012-ին Գոհար Սարգսյանի դրամով խնայողությունները զրոյացել են, իսկ դոլարով գումարը կազմել է 137.8 հազար դոլար: Այս տարի նույնպես եկամուտները ստացվել են նույն աղբյուրներից՝ 4.02 միլիոն դրամ՝ փոխառության տոկոսագումարներից, և 10 հազար եվրո՝ վարձակալությամբ տրված գույքից:
2013-ին նրա դրամական միջոցները կազմել 149.8 հազար դոլար և 30 հազար եվրո: Այս տարի վարձակալված գույքի դիմաց ստացել է 5000 եվոր եկամուտ և 4.54 միլիոն դրամ՝ փոխառության տոկոսագումարներից:
2014-ի ընթացքում Գոհար Սարգսյանը 12.3 միլիոն դրամով գնել է առանձնատուն և 70 հազար ԱՄՆ դոլարով BMW X5 X35D ամենագնաց մեքենա: Այս տարվա ընթացքում նա իր 149.8 հազար դոլար խնայողությունները փոխառության գործարքների մեջ է ներդրել: Նա ստացել է 6000 եվրո՝ վարձակալությամբ տրված գույքի դիմաց, 6.18 միլիոն դրամ՝ փոխառությամբ տրված տոկոսագումարներից, և 70 հազար դոլարի վարկ է վերցրել: