Երկիր, որտեղ կոռուպցիա չկա և երբեք չի լինի

Ֆինլանդիայում մասսայական կոռուպցիա չկա և երբեք չի լինի: «OnPress» կայքի փոխանցմամբ՝ այս փաստը կարելի է բացատրել հետևյալ հինգ պատճառներով.

  1. Ֆինները չեն ձգտում ճոխության: Ճոխությունը միջնադարյան արևելյան զվարճանք է այլասերվածների համար:
  2. Ֆինները գիտեն, որ սեփական ընտանիքի հարստացումը ազգի մյուս ներկայացուցիչների հաշվին նշանակում է ատելություն սեփական ազգի նկատմամբ: Այդպես  վարվում են միայն տականքները:
  3. Ֆինները հստակ գիտակցում են, որ ազգին պատկանող միջոցների մսխումը խոսում է սեփական երեխաների և թոռների նկատմամբ ատելության մասին, քանի որ հենց նրանք են հետագայում երթևեկելու երկրի ճանապարհներով և սովորելու դպրոցներում: Միայն հրեշը կարող է ատել իր երեխաներին և թոռներին:
  4. Ֆինները վստահ են, որ գողը միշտ վախկոտ է: Նա ապրում է՝ բացահայտվելու և արդարացիորեն պատժվելու վախը սրտում: Այսպիսի մարդը չի կարող լինել ազատ: Նման մարդիկ ազգի թափթփուկներ են:
  5. Ֆինները վստահ են, որ սեփական երեխաներին ինչ-որ տեղ «տեղավորելը» մեծապես վնասում է նրանց: Եթե մարդը չի կարողացել ամեն ինչի հասնել ինքնուրույն կամ գոնե օրինական ձևով չի ստացել ժառանգություն, ապա նա կտուժի հետագայում: Սեփական երեխաների համար ապագայում խնդիրներ ստեղծել կարող է միայն հիմարը:

Պատրաստեց Հայկուհի Ալավերդյանը

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ