Աշխատանքային խումբը կուսումնասիրի ապօրինի հարստացման դեմ պայքարի առաջադեմ երկրների ողջ իրավական տիրույթը

ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 25-ին տեղի է ունեցել ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

IMG_2852Հիշեցնենք՝ սա Քաղաքացիական հասարակության և կառավարության միջև համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված հարթակ է: Դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության և քաղաքացիական հասարակությունը՝ հանձինս ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կալիցիայի համատեղ հայտարարություն ընդունեցին՝ հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի ստեղծման մասին:

Հայտարարությունը ստորագրեցին մի կողմից Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, մյուս կողմից՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր անդամ և քարտուղարության համակարգող, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ՝ Կարեն Զադոյան ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադիր անդամ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախկին նախագահ՝ Շուշան Դոյդոյանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջյունել է աշխատանքային քննարկման մասնակիցներին և հորդորեց, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և պետություն-քաղաքացիական հասարակություն աշխատանքային հարթակի հիման վրա ստեղծված ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խումբն ուսումնասիրի ապօրինի հարստացման դեմ պայքարի առաջադեմ երկրների ողջ իրավական տիրույթը, որպեսզի վերլուծությունների արդյունքում հնարավոր լավագույն լուծումներն առաջարկվեն Քրեական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբին:

Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում կիրառվող օրենսդրության ուսումասիրության մասով՝ ուսումնասիրությունների ամփոփման համար, աշխատանքային խմբի անդամների համաձայնությամբ, սահմանվելով մեկամսյա ժամկետ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ