Ի՞նչ արժեն «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ» և մյուս հուշամեդալները

Փետրվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ՝ հուշամեդալների ձեռքբերման համար: Պայմանագրի արժեքը 3 միլիոն 150 հազար դրամ է և կատարման վերջնաժամկետ նշված է այս տարվա մարտի 31-ը:

Գնման վերաբերյալ փաստաթղթի համաձայն՝ պայմանագրի շրջանակներում պատվիրվել է  «Վազգեն Սարգսյան»,  «Անդրանիկ Օզանյան»,  «Գարեգին Նժդեհ»,  «Դրաստամատ Կանայան»,  «Հովհաննես Բաղրամյան» հուշամեդալներ, յուրաքանչյուրից 10 հատ և յուրաքանչյուրի համար վճարվել է 35 հազար դրամ:

Բոլոր այս հուշամեդալներն ունեն նույն բնութագրիչները՝ արծաթյա են, ոսկեպատ: Հուշամեդալները պատրաստված էեն 925 հարգի արծաթյա մետաղից: 1 հատի քաշը` 31գ., տրամագիծը` 38մմ, հաստությունը` 3մմ: Պատված է 999.9 հարգի 0.05գ. ոսկյա շերտով:

Այս 50 հատ հուշամեդալի համար վճարվել է 1 միլիոն 750 հազար դրամ:

Պաշտպանության նախարարության կողմից պատվիրվել է նաև արծաթյա ոսկեպատ հուշամեդալի 10 լրակազմ, որը բաղկացած է 4 հուշամեդալներից, որոնց դիմերեսին պատկերված են Անդրանիկ Օզանյանի, Վազգեն Սարգսյանի, Դրաստամատ Կանայանի և Գարեգին Նժդեհի դիմապատկերները: Այս հուշամեդալները նույնպես պատրաստված են 925 հարգի արծաթյա մետաղից: 1 հատի քաշը` 31գ., տրամագիծը` 38մմ, հաստությունը` 3մմ: Պատված է 999.9 հարգի 0.05գ. ոսկյա շերտով:

Արծաթյա ոսկեպատ հուշամեդալի լրակազմերի համար վճարվել է 1 միլիոն 400 հազար դրամ:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ