Հայաստանում բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը կոռուպցիան է

Հայաստանում ձեռնարակությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրներից մեկը անարդյուանվետ կառավարումն ու կոռուպցիան է. այս մասին փաստում են Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հետ համատեղ կատարած հետազոտության արդյունքները: Հետազոտության համար  հարցումներ և վերլուծություն է կատարվել 300 ձեռնարկությունների շրջանում:

Այսօր Աշխատանքի միջազգային կազմակերպության և ՀԳՀՄ հետ համատեղ կազմակերպվել էր «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» խորագրով կոնֆերանս: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխավրաչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱՄԿ Մոկսվայի գրասենյակի փորձագետներ Վլադիմիր Կուրովիչն ու Ջոն Բլիքը, ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները:

Անդրադառնալով կոռուպցիոն խնդիրներին, ՀՀ նախկին վարրապետ, ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ներկայումս այն սրընթաց զարգանում է ամբողջ աշխարհում, և նույնիսկ գերտերությունները դիմում են տնտեսական մանիպուլյացիաների, որոնք խթանում են դրա աճին: Իր խոսքում անդրադառնալով օֆշորային գոտիներին, Հրանտ Բագրատյանը նշեց, որ գերտերությունները ոչ միայն պայքարում են դրանց դեմ, այլև իրենց սահմանների ներսում են ստեղծում օֆշորային գոտիներ. «Օֆշորները աշխարհի խայտառակությունն են»:

ՀԳՀՄ փոխնախագահ Մարինե Ժամկոչյանն իր խոսքում անդրադարձավ կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին, որը ղեկավարում է վարչապետը, անդամակցում են նախարարներ և ընդամնեը 2 տեղ հատկացված է ՀԿ ներկայացուցիչներին. «Ինձ մոտ հարց է առաջանում. արդյո՞ք այդ 2 ՀԿ-ների ձայնը կարող է լսելի լինել»: Նա նշեց նաև, որ պաշտոնյաների տեսադաշտից դուրս են մնացել նաև ՏԻՄ-երի, պետական գնումների և ԵՏՄ-ի հետ մաքսային հարաբերությունների ոլորտները, որոնք կոռուպիոն առումով ռիսկային են, սակայն Հակակոռուպցոին ռազմավարության թիրախային ոլորտներում չեն ներառվել:ց

ՔՀԿ Հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նախ հայտնեց, որ Կոալիցիան ստեղծվել է կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների հանրային վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու, հակակոռուպցիոն արդյունավետ կառուցակարգերի ստեղծմանն ու զարգացմանը նպաստելու, կոռուպցիոն երևույթներից տուժած անձանց իրավական աջակցություն ցույց տալու և կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն վերահսկողության կարողությունները ուժեղացնելու նպատակով: Այն, իր ստեղծման օրից ի վեր կառավարությանը ներկայացրել է առաջարկություններ թե Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերաբերյալներ` ներառյալ խորհրդի կազմում ՀԿ ներկայացուցիչների թվի մեծացման, թե հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի վերաբերյալ: Մասնավորապես, առաջարկվել է ստեղծել հակակոռուպցիոն անկախ մարմին (ինչպիսի պարտավարություն սահմանված են նաև միջազգային իրավական փաստաթղթերով):

Կ. Զադոյանը նշեց, որ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դեռևս զերծ է մնացել անդամակցել Հակակոռուպցիոն խորհրդին, սակայն համագործակցության նպատակով 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Պետություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային հարթակի և հակակոռուպցիոն աշխատանքային խմբերի ստեղծման մասին: Ներկայումս արդեն ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր, որոնցից առաջինը կքննարկի հակակոռուպցիոն անկախ և արդյունավետ մարմնի մոդելները և կառաջարկի դրա օպիտմալ տարբերակ:

Երկրորդ աշխատանքային խումբը աշխատանքներ կիրականացնի ապօրինի հարաստացումը քրեականացման ուղղությամբ: Կարեն Զադոյանը օրինակ բերեց, երբ պաշտոնյան կարող է կոուոպցիոն ճանապարհով հարստանալ, սական այդ ընթացքում չդատապարտվել կոռուպցիոն հանցագործություն կատարելու համար, և մի օր էլ անարգել կկարողանա այդ փողերով գույք ձեռքբերել կամ ներդրումներ կատարել արտերկրում, քանի որ Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացված չէ և չի պատժվում: Սակայն, Կ. Զադոյանը նշեց նաև, որ Կոալիցիայի առաջարկով այժմ Քրեական նոր օրենսգրքի նախագծում այս հանցակազմը արդեն ներառվել է:

Անդրադառնալով բիզնես ոլորտում առկա կոռուպցիոն երևույթներին, Կ. Զադոյանը նշեց, որ նախորդ տարեվերջին արդարադատության նախարարության և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ «Բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերն ու բարեխղճության հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով կազմակերպվել էր աշխատաժողով՝ բիզնես ներկայացուցիչների համար: Եվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ առավել հաճախ բիզնես ներկայացուցիչները չեն բարձրաձայնում կոռուպցիոն երևույթների մասին, կա իրավունքների վերաբերյալ գիտելիքների պակաս, չկան խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմներ:

Անհրաժեշտ է կայուն, գործընկերական և արդյունավետ երկկոսություն իրականացնել կառավարության հետ` ոլորտի կոռուպցիոն ռիսկերի և խնդիրների վերհանման և օրենսդրության (հատկապես մաքսային, հարկային, հակամենաշնորհային, պետական գնումների, պաշտոնատար անձնաց շահերի բախման, գույքի և դրամական միջոցների հայտարարագրման իսնտիտուտում փոխկապակցված անձնաց ընդլայման և մի շարք այլ ոլորտներում) բարեփոխումների ուղղությամբ:

Քննարկումների արդյունքում առաջարկություններ են մշակվել, որ պետք է շարունակել ՔՀԿ, բիզնես հանրություն և կառավարություն երկկոսությանը ուղղված քննարկումների շարքը` հարթակի աշխատանքները տեղափոխելով մարզեր, բիզնես միավորումներին ակտիվորեն ներգրավել ՔՀԿ-ների հակաոռուպցիոն կոլացիայի աշխատանքներում, կոալիցիայի ներսում ստեղծել բիզնեսին իրավական աջակցություն ցուցաբերող ստորաբաժանում, որը իրավաբանական ծառայություններ կմատուցի բիզնես կազմակերպություններին և օրենսդրության բարեփոխումներին ուղղված առաջարկություններ կմշակի ու կներկայացնի կառավարությանը:

Նախատեսվում է նաև  հակակոռուպցիոն և բարեխղճության (բարեխղճությունը ներառում է էթիկական նորմեր, հաշվետվողականություն և կոմպետենտություն) դասընթացներ կազմակերպել հանրային ծառայողների և բիզնեսի ներկայացուցիչներ համար, ոլորտային հանրային վերահսկողության ուղղված մոնիտորինգներ և հետաքննություններ իրականացնել պետական գնումների և պետական գույքի օտարման,  մոնոպոլիաների և այլ ոլորտներում, ներդնել բիզնես օմբուդսմենի ինստիտուտը, նաև պետք է քայլեր մշակել հանրային ծառայողների մոտ բարեխղճության տարրը բարձրացնելու նպատակով:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումներն ու աշխատանքները, կարևորեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ՔՀԿ-ների և ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցությունը, իր խոսքում անդրադարձավ նաև ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և արդարադատության նախարարության համագործակցությանը և դրա արդյունքում ստեղծված հակակոռուպցիոն պայքարի նոր հարթակին, այդ շրջանակներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումներին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ