370 մլն դրամ կառավարությանը՝ հակակոռուպցիոն պայքարը սկսելու համար

 Կառավարությունն առաջիկա նիստին թույլ կտա ապահովել ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կողմից «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

Հայաստանում «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ Կառավարությանը` ի կատար ածելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության աշխատակազմը: Հատկացվող միջոցները ուղղվելու են հետևյալ երեք նպատակների իրականացմանը.

  1. Փորձագիտական հանձնախմբի ստեղծում` հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով,
  2. 2015-2018թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում
  3. Շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում:

Ծրագրի իրականացման ժամկետն է 2016 թվականի փետրվարի 5-ից մինչև 2017թ.  ապրիլի 4-ը` 749.110 ԱՄՆ դոլար դրամաշնորհով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 605.881 ԱՄՆ դոլարը, իսկ 2017թ.` 143.229 ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված նախագծի՝ այն կապահովի Համաձայնագրով նախատեսված դրամական միջոցների արդյունավետ և նպատակաուղղված օգտագործումը՝ որոշմամբ սահմանված ժամանակացույցին և չափերին համապատասխան: Բացի այս, միջազգային փորձագետների գիշերակացի հարցերը լուծվելու են լրավճարների տեսքով, որոնց վերաբերյալ դրույթները կնախատեսվեն համապատասխան աշխատանքային պայմանագրերում:

Դոլար-դրամ հարաբերակցության և սույն որոշման նախագծում դոլարային դրամաշնորհի դրամային արտահայտման ու  փոխարժեքի որոշման համար հիմք է ընդունվել 15.02.2016թ. դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1 ԱՄՆ դոլարի համար սահմանած փոխարժեքը՝ 496 ՀՀ դրամը:

Նախագիծը կառավարության՝ մարտի 17-ի նիստին կներկայացնի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ