Անձնագրային վարչության պետը՝ աղմկահարույց պաշտոնանկությունների, նոր մոտեցումների ու կոռուպցիայի չեզոքացման մասին

Վլադիմիր Գասպարյանի մարտի 2-ի հրամաններով Երևանում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության մի ամբողջ բաժնի աշխատակազմ ազատվեց աշխատանքից:

Ինչո՞ւ նման որոշում կայացվեց: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշում է, որ հիմնավորումներ արդեն տրվել են ոստիկանության ղեկավար ստորաբաժանումների կողմից: Հիմնական պատճառը քաղաքացիների հանդեպ վերաբերմունքն է. «Որպես քաղաքացիների հանդեպ վերաբերմունք և այլն, և այլն, որը միտված էր մատուցվող ծառայության բարձրացմանը: Որևէ անձնական շահագրգռվածությունից չի բխել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց պարոն Բիչախչյանը:

Մեր այն հարցին, թե վարչությունն ի՞նչ նոր մոտեցումներ է որդեգրել, որպեսզի առավել արդյունավետ դառնա քաղաքացիների հետ աշխատանքը, նա պատասխանեց. «Մոտեցումները միշտ զարգացող գործողություններ են, եթե մի պահ հետ կանգնես, բնականաբար կունենաս խնդիրներ: Կառավարման բնագավառում առաջինը պետք է լինի, նախ՝ սովորեցրու, հետո պահանջի, հիմա ես հետևյալ մոտեցումն եմ որդեգրել, եթե վարչությունում կլինեն նոր նշանակումներ, փոփոխություններ, ամենաառաջին մոտեցումը նա է, որ մինչև նյութերի նախապատրաստման փուլը նոր աշխատակիցն անցնում է որոշակի փորձաշրջան, տեխնիկական առումով: Ծառայությունը սպեցիֆիկ ծառայություն է, միանգամից հրամանագրվելուց հետո անցնելով աշխատանքի, կառաջացնի որոշակի խնդիրներ, բնականաբար սովորեցնում ենք»:

Վարչության պետի խոսքերով՝ այս համակարգում կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու համար արվել է հիմնական խթանիչ քայլը. «Այսօր քաղաքացին պատրաստի գնում է անձնագրային ծառայութուն՝ իմանալով բոլոր արժեքները: Վերջ, այստեղ չի կարող մեկ այլ կոռուպցիոն ռիսկ տեղի ունենալ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ