Ոստիկանության անձնագրային վարչության 7 աշխատակից ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Երեւանի Մաշտոցի բաժինի ամբողջ աշխատակազմը ազատվել է աշխատանքից. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանությունում բարեփոխումներ են կատարվում, և բարեփոխումների շրջանականերում կարող են լինել և ազատումներ, և նշանակումներ»,- ասաց Ա. Ահարոնյանը: Նա հայտնեց նաև, որ աշխատանքից ազատվել է բաժնի պետն ու վեց աշխատակից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել