Ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ, որպեսզի հաջողության հասնենք. Սուրեն Քրմոյան

Կոռուպցիայի դեմ պայքարը հարկավոր է սկսել ինքներս մեզնից: Համոզված է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ով նաև համակարգում է նախարարության հակակոռուպցիոն գործառույթները: Պարոն Քրմոյանի հետ զրուցել են «Հակակոռուպցիոն պայքար. մի՞ֆ, թե՞ իրականություն» շարքի շրջանակներում:

– Նախորդ տարի հակակոռուպցիոն բնույթի բազմաթիվ քայլեր ձեռնարկվեցին՝ հաստատվեց հակակոռուպցիոն ռազմավարությունը, համատեղ աշխատանքային հարթակ ձևավորվեց քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև քննարկումներ ծավալվեցին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Չնայած այս հանգամանքի Թրանսփարենսի ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2015թ. համաթիվը, որտեղ Հայաստանը նահանջ է ապրել: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը:

– Մենք ունենք նահանջ երկու նիշով, ես կարծում եմ, որ քանի որ խոսքը վերաբերում է փորձագետների, մասնագետների կարծիքին, դա չի նշանակում, որ մենք իրականում ունենք նահանջ: Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ 2014 և 2015 թվականները կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների, հասարակության և բիզնեսի ներգրավվման առումով աննախադեպ էին: Մենք շատ ակտիվ աշխատել ենք, աշխատել են հասարակական կազմակերպությունները, բիզնեսի ներկայացուցիչները, մեր միջազգային գործընկերները: Կարծում եմ՝ այդ արդյունքներն ավելի տեսանելի կլինեն հաջորդ տարվա ընթացքում, որովհետև միգուցե այդ արդյունքները դեռ տեղ չեն գտել 2015թ. ցուցանիշում, այդուհանդերձ ես լիահույս եմ, որ այս տարի ևս կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվությունը չի պակասի:

– 2015թ. ստեղծվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որն առ այսօր երկու նիստ է անցկացրել: 2016թ. ի՞նչ աշխատանքներ կան նախանշված:

DSC03320-copy– Նախ ասեմ, որ որպես դրական արդյունք գնահատում եմ այն, որ 2015թ. վերջին տեղի ունեցած կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ նիստի ընթացքում քննարկվեցին այն միջոցառումները, որոնք առաջին նիստից էին բխում, հաստատվեց, որ դրանք բոլորը իրականացվել են: 2016թ.-ն այդ առումով շատ ակտիվ տարի պետք է լինի: Հիմնական ակտիվ գործողությունների փուլը նախատեսված է 2016 և 2017 թվականներին: Այս տարի պետք է բազմաթիվ հետազոտություններ իրականացվեն ու նախանշվեն:

– Այս շարքի նախորդ զրուցակիցը՝ Էդմոն Մարուքյանը փորձում է պայքարել վերևների կոռուպցիայի և մոնոպոլիանետի դեմ: Դուք ի՞նչ կարծիքի եք նմանաբնույթ կոռուպցիոն երևույթների տարածվածության մասին ու ի՞նչ եղանակներով եք փորձում դրա դեմ պայքարել:

– Պետության համար ցանկացած օգնություն արդյունավետ կլինի, ցանկացած կառույցի կամ կազմակերպության մասնակցությունը: Իսկ ամենակարևոր խնդիրը հետևյալն է, մենք պետք է անտարբերությունը մեր հասարակության, մեր քաղաքացու մոտ վերացնենք՝ երաշխավորելով քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների մասնակցությունն ու հավատն այս պրոցեսի նկատմամբ, որովհետև եթե մարդիկ չեն հավատում պայքարին, նշանակում է, որ չեն հավատում կուսակցություններին, ՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին: Դուք տեսել եք բազմաթիվ քննադատություններ՝ ուղղված հենց դոնորների հասցեին: Մեր առաջին խնդիրն այդ հավատի ձևավորումն է, որ մարդիկ մասնակցեն պայքարին: Նաև կրթական մոդելների ներդրման կարիք ունենք, ինչպես նաև հարկավոր է դրական փորձը ցույց տալ:  Այս կարևոր պրոցեսում երկու առանցքային տարր կա, դա և՛ քաղաքական կամքն է, և՛ քաղաքացիների հավատն ու մասնակցությունը:

– Ինչպե՞ս կարող է քաղաքացին հավատալ, երբ օրինակ տարբեր առիթներով, ճանապարհին հանդիպում է ՃՈ տեսուչի, ով կաշառք է պահանջում, հիվանդանոցում նրանից գումար են ուզում, անձնագրային՝ մաղարիչ:

փող-2-440x330– Եկեք հարցն այլ տեսանկյունից դիտարկենք՝ քաղաքացին փորձում է իր խնդիրները շատ անգամ լուծել կոռուպցիայի միջոցով: Օրինակ՝ շատ դեպքերում ՃՈ տեսուչը գումար չի պահանջում, խախտում արձանագրելիս քաղաքացին է այդ գումարն առաջարկում: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի քննարկման արդյունքում ես մի հարցադրում արեցի՝ իսկ դուք յուրաքանչյուրդ պատրաստ եք հրաժարվել կոռուպցիայից, եթե մեր քաղաքացին ասի, որ ես հրաժարվում եմ կոռուպցիայից, ես կվճարեմ 20 հազար դրամ, եթե խախտում եմ արել, ոչ թե 5000 դրամ կաշառք կտամ՝ խնդիրը լուծելու համար, այդ պարագայում անհամեմատ ավելի հեշտ կլինի պայքարել արատի դեմ: Եթե քաղաքացին անօրինական գործողությունների դեմ սեփական մեթոդներով պայքարի՝ նկարահանի, կարդա օրենքներն ու օրենսգրքերը, նման դեպքերում անհամեմատ ավելի հեշտ կլինի խնդիրը լուծել: Հարցադրումը երկկողմանի է՝ պետությունն իր հերթին պետք է պայքարի, բայց արդյոք քաղաքացին պատրա՞ստ է պայքարել, չէ որ, դու չես կարող ցանկացած պաշտոնյայի վերահսկես: Այդուհանդերձ ամենամեծ պատասխանատուն պետությունն է, սակայն քաղաքացիների մասնակցությունը շատ կարևոր է:

– Դուք նախկինում առողջապահության համակարգում եք գործունեություն ծավալել: Շատ է քննարկվում այն խնդիրը, որ առողջապահության համակարգում բժիշկ դառնալու համար տալիս են կաշառք, դա շատերից եմ լսել: Հաճախ, երբ նշում ենք՝ լսել ենք այս երևույթի մասին, ասում են ապացույց ներկայացրու, այո, ես հստակ ապացույց չունեմ, բայց գիտեմ մարդկանց, ովքեր անգամ գնացել են կոռուպցիոն ռիսկերի: Մարդիկ կաշառք են տալիս, անցնում են 60 կամ 80 հազար դրամանոց աշխատանքի և բնականաբար իրենց հիվանդներից են կաշառք վերցնելու: Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ ընգրկված է առողջապահության ոլորտը, արդյոք այս ռիսկերը գնահատե՞լ եք:

– Ես չեմ կարող այդ բոլոր երևույթները վերագրել կոռուպցիային, այնտեղ համակարգային խնդիրներ պետք է լուծվի՝ կապված բժիշկների աշխատակիցների, վճարովի ծառայությունների և այլնի հետ: Մինչ այս բազմաթիվ մեխանիզմներ են կիրառվել, այդուհանդերձ, իմ տպավորությունն այն է, որ մենք լավ բժշկի կարիք ունենք, եթե մենք ունենանք որակյալ ու կրթված բժիշկ, նրանից կաշառք չեն վերցնի՝ աշխատանքի ընդունելու համար: Եթե անձը որակյալ բժիշկ է ու լավ է սվորել, հավատացեք նա իր տեղը կգտնի: Օրինակ բերեմ, քրեակատարողական համակարգը բժիշկների կարիք ունի, նման բազմաթիվ ծրագրեր կան, որ համայնքներում բժշկի կարիք ունի: Վերջին տարիներին այս ոլորտում վիճակն անհամեմատ բարելավվել է:

– Նախորդ տարի Արդարադատության նախարարությամբ սկսվեց էթիկայի հանձնաժողովի գործիքակազմի ընդլայնման աշխատանքը, ո՞ր փուլում է այն հասել:

et_1415-440x330– Նախ էթիկայի հանձնաժողովն արդեն գործիքակազմ ունի տեղեկատվությունը ստուգելու, ինչ վերաբերում է կիրառող պատասխանատվության միջոցներին կարող եմ նշել, որ արդեն իսկ խորհրդի երկրորդ նիստում քննարկել ենք հարցը ու կուղարկենք կառավարություն Վարչական իրավախախտումների օրենսգրքի:

– Ի՞նչ տեսք է այն ունենալու:

Պատասխանատվության միջոցները հայտարարագրման գործընթացում խախտումների համար՝ սկսած ոչ ամբողջական, կիսատ, կեղծ տեղեկատվություն ներկայացնելու համար: Տուգանքներ են նախատեսված, քննարկվել է հարց, ընդհուպ կարող է քննարկվի քրեական պատասխանատվությունը:

– Ի՞նչ տուգանքների մասին է խոսքը:

Մեկից երկու միլիոն առավելագույն գումարով, նվազագույն տուգանքը 200 հազար դրամ է գործող նախագծով, եթե իհարկե չփոխվի:

– Ապօրինի հարստացման քրեականացման մասով ի՞նչ որոշումներ է կայացվել:

Նոր քրեական օրենսգրքի նախագծում այն ներգրավված է, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են այս ուղղությամբ:

– ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում ապօրինի հարստացման ապացուցման բեռը դրված է պետության վրա:

– Նախագծում այդպես է ամրագրված, դեռևս ուսումնասիրվում է միջազգային լավագույն փորձը: Եթե մենք որևէ բան ասենք, որը սահմանադրությանը հակասում է, հարկավոր լուծումներ գտնել, միջազգային փորձին ծանոթանալ: Սա խորհը մասնագիտական քննարկման հարց է: Համենայն դեպս, պրոցեսը գնում է մեր գործընկեր կազմակերպությունների հետ համաձայնեցված եղանակով:

Կարդացեք նաև՝ Ստացվում է, որ դու ունենում ես ձև, սակայն ոչ բովանդակություն. Էդմոն Մարուքյանը` ԲՊԱ էթիկայի հանձնաժողովի մասին

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Մտահղացման հեղինակ՝ Կարեն Զադոյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ