Ի՞նչ գույք ու եկամուտներ ունեն մարզերի նորանշանակ դատախազները

Այս տարվա հունվարի 22-ին գլխավոր դատախազի հրամանով Տավուշի մարզի դատախազ նշանակվեց Արմեն Մարուխյանը, Արագածոտնի մարզի դատախազ՝ Դավիթ Վեքիլյանը և Սյունիքի մարզի դատախազ՝ Վազգեն Հարությունյանը: Մարզերի նորանշանակ դատախազներն արդեն իսկ ներկայացրել են իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու պահին:

Այսպիսով, Արգածոտնի մարզի դատախազ Դավիթ Վեքիլյանը հայտարարագրել է NISSAN PATROL 4.8 I մակնիշի մարդատար ավտոմեքենա, 35 հազար ԱՄՆ դոլար և 15 միլիոն դրամ: Մինչ պաշտոնի նշանակումը ունեցել է 447,757 դրամի եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը հայտարարագրել է 3 հատ բնակարան՝ բազմնակարան շենքում, եկամուտ և դրամական միջոցներ չի հայտարարագրել:

Տավուշի մարզի դատախազ Արմեն Մարուխյանը հայտարարագրել է 1 հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 5 միլիոն դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար: Մինչ պաշտոնից ստանձնումը ունեցել է 593 հազար դրամի եկամուտ՝  ստացված վերցված վարկից:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ