Հուշանվեր-արձանիկ, «Գնոմոն» տեսակի ոսկեզօծ ժամացույց․ ՊՆ նախարարն ու Գլխավոր դատախազը նվերներ են ստացել

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել ապրիլ ամսին իրենց ստացած նվերները։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 7-ին ՌԴ գլխավոր դատախազությունից ստացել է Հայրենական մեծ պատերազմում խորհրդային բանակի հաղթանակը խորհրդանշող կարմիրբանակային զինվորի պատկերով հուշանվեր-արձանիկ։

Վարդապետյանը ստացած նվերի արժեքը գնահատել է 60 հազար դրամ։ Նշվում է, որ նվերն ուղարկվել է փոստային ծառայության միջոցով։

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Էդիկ Հակոբյանից ստացել է «ԳՆՈՄՈՆ» ապրանքանիշի ձեռքի արծաթյա, ոսկեզօծ ժամացույց (925 հարգի 25-26 գրամ, գոտին բնական կաշի, կարմիր տուփով)։

Նվերը տրվել է հունվարի 21-ին՝ կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցություն ապահովելու համար, ինչպես նաև ՀՀ ԶՈւ կազմավորման 33-ամյակի առթիվ։

Նվերի արժեքը գնահատվել է 170 հազար դրամով։

Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։ Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60.000 ՀՀ դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել