ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ԿԿՀ են ներկայացրել մայիս և հունիս ամիսներին ստացած նվերները։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մայիսի 15-ին Աստանա գործուղված ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցի շրջանակներում Ալեն Սիմոնյանը ստացել է նվեր՝ Ղազախստանի ազգային հագուստ (գլխարկ և պատմուճան)։
Նվերը տվել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը։
Նա ստացած նվերը գնահատել է 187 հազար 128 դրամ։
Նույն այցի ժամանակ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովից ստացել է թեյաման, կաթի կուժ, շաքարաման և 6 բաժակ՝ ափսեներով։
Նա ստացած նվերը գնահատել է 113 հազար 400 դրամ։
Սիմոնյանը պաշտոնական այցով մայիսի 18-21-ը Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության այցի շրջանակներում նրանից ստացել է կղզու պատկերով պղնձե քանդակ։
Նա ստացած նվերը գնահատել է 100 հազար 280 դրամ։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 20-ին Իրանի Իսլամական Հանրապետության և ԶՈւ աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեից ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարի ՀՀ պաշտոնական այցի շրջանակներում ստացել է «Սպահանի մանրակերտ» փայտյա շրջանակով 90×70 սմ չափսի, պղնձից ձեռքով մշակված բնապատկերով։
Նա ստացած նվերը գնահատել է 120 հազար դրամ։