ԱԺ-ն կքննարկի խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարությունը

Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ սեպտեմբերի 30-ին, ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ ազգային ժողովից։

Օրակարգում «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծն է:

Նիստը գումարվելու է՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի հոկտեմբերի 2-ի ԱԺԽՈ-047-Լ որոշումը և առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել