Iravaban.net-ը ներկայացնում է ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանի և նրա ամուսնու՝ Պետրոս Ղազարյանի 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Ժաննա Անդրեասյանը հայտարարագրել է 1 բնակարան՝ Քանաքեռ-Զեյթունում, որը գնել է 2011 թվականին։
Անդրեասյանը հայտարարագրել է նաև մեքենա՝ 2022 թվականի թողարկման Honda, որը ձեռք է բերել 2022 թվականի դեկտեմբերի 20-ին։
Նախարարը ՀՀ բանկերից մեկին փոխառել է 7,168,000 դրամ, որը տարվա վերջում կազմել է 6,455,186 դրամ։
Նա տարվա սկզբում ՀՀ բանկերից մեկում ունեցել է 5,370,523 դրամ գումար, որը տարվա վերջում կազմել է 3,799,313 դրամ։
Որպես ԿԳՄՍՆ նախարար՝ 2023 թվականին նախարարությունից ստացել է 19,722,667 դրամ աշխատավարձ։
Նախարարի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով 1 բնակելի տուն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում և 1 բնակարան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Ղազարյանը ՀՀ 3 բանկերում փոխառություններ ունի՝ 3 միլիոն 999 հազար, 56 միլիոն 270 հազար և 33 միլիոն 150 հազար դրամի չափով։ Տարվա վերջում 3,9 միլիոն դրամը մնացել է անփոփոխ, 56,2-ը, նվազել է՝ դառնալով 32 միլիոն 632 հազար դրամ, իսկ 33,1-ը նվազել է՝ դառնալով 32 միլիոն 276 հազար դրամ։
Ղազարյանը տարվա սկզբում ՀՀ բանկերից մեկում ունեցել է 106,564 դրամ հաշվի մնացորդ, որը տարվա վերջում չի եղել (0 դրամ)։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից Պետրոս Ղազարյանը աշխատավարձից ստացել է 17,941,132 դրամ գումար, իսկ՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 14,994,600 դրամ։