Ովքեր կարող են օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար սրտի անհետաձգելի վիրահատությունից

Սրտի անհետաձգելի վիրահատության կազմակերպման հիմք է հանդիսանում ինվազիվ սրտաբանական բժշկական ծառայություններ իրականացնող բժշկի հետևյալ ախտորոշումը. «Սրտամկանի սուր ինֆարկտ» էլեկտրասրտագրության ST-էլևացիայով:

Այս մասին հայտնում է Iravaban.net-ը՝ նշելով, որ դա ՀՀ առողջապահության նախարարի դեկտեմբերի 2014թ թիվ 3085-Ա հրամանով։

Նշենք նաև, որ հիվանդներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր քարտում առկա ախտորոշումը կամ հիվանդանոցային կազմակերպության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքը (էպիկրիզը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել