ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մարտի 13-ին։ Ազգային ժողովի պատգամավորների քվեարկության արդյունքում՝ ՀՀ նախագահի պաշտոնում նա մարտի 3-ին ընտրվեց՝ երկրորդ փուլով․ քվեարկությանը մասնակցել էին 71 պատգամավոր՝ 71 «կողմ», 0 «դեմ» ձայների համամասնությամբ։

Մինչ այդ՝ 2021թ․ օգոստոսի 4-ից 2022թ. մարտի 11-ը զբաղեցրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։

Iravaban.net-ը Ձեզ է ներակայցնում նախագահի և նրա կնոջ գույքն ու եկամուտները։

Վահագն Խաչատուրյանը՝ ԲՏԱ նախարարի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է․

  • բնակարան – Երևանում՝ Կենտրոնում, որպես նվիրատվություն՝ ստացված 2002 թ․-ին,
  • ավտոտնակ – Երևանում՝ Կենտրոնում, որպես նվիրատվություն՝ ստացված 2002 թ․-ին,
  • հողամաս – Երևանում՝ Արաբկիրում, որպես ժառանգություն՝ ստացված 2017թ․-ին,
  • հողամաս – Կոտայքի մարզում՝ Ձորաղբյուրում, որպես ժառանգություն՝ ստացված 2006 թ-ին։

Նշված բոլոր անշարժ գույքերը միանձյա սեփականություն են։

Վահագն Խաչատուրյանի դրամական միջոցները կազմել են․ 11,582,000 դրամ և 163 դոլար, կանխիկ՝ 15,000 դոլար։

Նրա եկամուտները կազմել են 8,067,142 դրամ, որը ստացվել է աշխատավարձից՝ ԵՊՀ, Շուշիի տեխնոլոգիական համալսարան, «Անտարես Հոլդինգ» և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ։

2021 թվականի արդեն տարեկան հայտարարագրում, նրա Խաչատուրյանի դրամական միջոցները կազմել են 19,214,956 դրամ։ Եկամուտները՝ 19,558,931 դրամ՝ ստացված աշխատավարձերից։

Նշված է նաև, որ Վահագն Խաչատուրյանը «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի անկախ անդամ է։

ՀՀ նախագահի կինը՝ Անահիտ Մինասյանը, հայտարարագրել է․

  • բնակարան – Երևանում՝ Աջափնյակում, որը գնվել է 1997 թվականին, միանձնյա սեփականություն է։
  • 2,480 եվրո
  • 1,089 դոլար
  • 3,500,000 կանխիկ դրամ
  • 2,640,000 դրամ եկամուտ՝ ստացված «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից՝ որպես աշխատավարձ։

Նրանց հետ համատեղությամբ բնակվող Արամ Վահագնի Խաչատուրյանը հայտարարագրել է

  • 150,000 դրամ, որը տարեվերջին կազմել է 690,000 դրամ,
  • 4,700,000 կանխիկ դրամ,
  • 2,800,000 դրամ եկամուտ՝ ստացված «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից՝ որպես աշխատավարձ․ սա էլ տարեվերջին կազմել է 8,502,580 դրամ։

Նա նաև երկու փոխառություն ունի տարբեր բանկերում․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել