Մակրոնը Զելենսկուն բացատրել է, թե ինչու է դեմ «ցեղասպանություն» բառի օգտագործմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ այսօր առավոտյան հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բացատրել է, թե ինչու է դեմ ուկրաինական իրադարձությունների առնչությամբ «ցեղասպանություն» տերմինի օգտագործմանը։

«Ես ուղիղ պատասխանեցի նրան: Մենք նրա հետ հեռախոսազրույց ունեցանք այսօր առավոտյան։ Ես նորից կխոսեմ նրա հետ Հավր իմ այցից հետո, երեկոյան»,-ասել է Մակրոնը հինգշաբթի France Bleu ռադիոկայանի եթերում, նկատի ունենալով Զելենսկու մեկնաբանություններն իր նախազգուշացումների վերաբերյալ:

Ֆրանսիայի ղեկավարը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ընդգծել է, որ «ցեղասպանություն» եզրույթը պետք է որակեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»:

«Հիմա ես բոլորի ուշադրությունն եմ հրավիրում. եթե սա ցեղասպանություն է, ապա այն պետությունները, որոնք այդպես են մտածում, պետք է միջամտեն իրավիճակին միջազգային կոնվենցիաների համաձայն: Չեմ կարծում, որ մարդիկ դա ուզում են: Դա կլինի որպես կողմերից մեկի մասնակցություն հակամարտությունը։ Մի բան է՝ օգնել, և մեկ այլ բան՝ հետևել իմաստազուրկ բառերի էսկալացիայի գծին: Ես պահպանում եմ իմ կարծիքը, այն է՝ ամեն ինչ անել այս պատերազմը դադարեցնելու, ուկրաինացիներին աջակցելու և մեր հայրենակիցներին պաշտպանելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Մակրոնը France 2 հեռուստաընկերության եթերում ասել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին, ով պնդում էր, թե այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, իրեն «ցեղասպանություն» է թվում։

Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել «զգույշ լինել տերմինների հարցում»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել