Հաջորդ տարվանից զորակոչիկները վիճակահանությամբ կմեկնեն զորամասեր

«Հաջորդ տարվանից զորակոչիկներին  վիճակահանությամբ ենք ուղարկելու տարբեր զորամասեր»,- այս մասին Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց  ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ նման քայլի են  դիմում՝  հաշվի առնելով  հայ իրականությունը. «Հենց գալիս է զորակոչի պահը,  բոլորը սկսում են դրանով զբաղվել՝ այստեղ-այնտեղ տեղավորելու խնդրանքներով դիմել: Այս քայլը անում ենք նման բաները կանխելու համար»:

Նրա խոսքերով՝ տարիների ընթացքում  զորակոչի՝ հատկապես  բժշկական հանձնաժողովի նկատմամբ խստությունն ավելացել է. «Մենք այդ գործընթացի մեջ ընդգրել ենք նաև ռազմական բժիշկների և նաև ռազմական ոստիկանությունից օպերատիվ աշխատանքեր կատարող մարդկանց, ովքեր յուրաքանչյուր գործ վերահսկում են, որպեսզի հանկարծ կեղծիքներ չլինեն»:

Վերջում հավելեց, որ ՊՆ-ն  միշտ պատրաստ է  աշխատել ժողովրդի հետ և ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել