«Հաջորդ տարվանից զորակոչիկներին վիճակահանությամբ ենք ուղարկելու տարբեր զորամասեր»,- այս մասին Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ նման քայլի են դիմում՝ հաշվի առնելով հայ իրականությունը. «Հենց գալիս է զորակոչի պահը, բոլորը սկսում են դրանով զբաղվել՝ այստեղ-այնտեղ տեղավորելու խնդրանքներով դիմել: Այս քայլը անում ենք նման բաները կանխելու համար»:
Նրա խոսքերով՝ տարիների ընթացքում զորակոչի՝ հատկապես բժշկական հանձնաժողովի նկատմամբ խստությունն ավելացել է. «Մենք այդ գործընթացի մեջ ընդգրել ենք նաև ռազմական բժիշկների և նաև ռազմական ոստիկանությունից օպերատիվ աշխատանքեր կատարող մարդկանց, ովքեր յուրաքանչյուր գործ վերահսկում են, որպեսզի հանկարծ կեղծիքներ չլինեն»:
Վերջում հավելեց, որ ՊՆ-ն միշտ պատրաստ է աշխատել ժողովրդի հետ և ժողովրդից թաքցնելու ոչինչ չունի:
Իրավաբան.net