Դատավորի տնից հափշտակություն է կատարվել

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին՝ ահազանգ է ստացվել, որ Մանթաշյան փողոցի շենքերի բնակարաններից մեկից հուլիսի 12-ին, ժամը 13:50-ի սահմաններում, հարմարեցված բանալու գործադրմամբ, գողություն է կատարվել:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.netը կապ հաստատեց նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի աշխատակազմի հետ: Մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել