Մամուլում տեղեկություն է տարածվել, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա և արծաթյա զարդեր:
Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին՝ ահազանգ է ստացվել, որ Մանթաշյան փողոցի շենքերի բնակարաններից մեկից հուլիսի 12-ին, ժամը 13:50-ի սահմաններում, հարմարեցված բանալու գործադրմամբ, գողություն է կատարվել:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ: Կատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net–ը կապ հաստատեց նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի աշխատակազմի հետ: Մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը: