Թուրքիայում կորոնավիրուսի «բրիտանական» մուտացիա է հայտնաբերվել Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ, ասել է Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Կորոնավիրուսի բրիտանական մուտացիան հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ: Այս երկրից մուտքը Թուրքիա ժամանակավորապես դադարեցվում է», – ասվում է նախարարի հայտարարության մեջ:
Չորեքշաբթի Բրիտանիայի իշխանությունները բարձրացրին սահմանափակումների մակարդակը Անգլիայի ևս մի քանի շրջաններում՝ նոր COVID-19 շտամի արագ տարածման պատճառով:
Հիշեցնենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա հայտնաբերվեց: Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70%- ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, դեռ ոչինչ չի կարող ենթադրվել, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: