Մայրը ձայնագրող սարք է դրել խաղալիքի մեջ․ պարզել՝ մանկապարտեզում երեխաներին վախեցնում, սպառնում են

Վիկտորյա Ռստակյանի երկուս ու կես տարեկան երկվորյակ երեխաները «Մեր բակը» մանկապարտեզ են սկսել հաճախել նոյեմբերի 30-ից։ Նա պատմում է, որ երեխաները չեն ցանկացել հաճախում մանկապարտեզ, լաց են եղել, երբ տնից դուրս գալու ժամն է եղել։ Մայրը սկզբում մտածել է, որ երեխաները կամակորություն են անում։

Վիկտորյան ստուգելու համար ձայնագրող սարք է տեղադրել խաղալիքի մեջ ու երեխայի հետ ուղարկել մանկապարտեզ։ Ձայնագրությունից պարզ է դարձել, որ երեխաներին վիրավորում են, սպառնում, բղավում նրանց վրա և վախեցնում տարբեր միջոցներով՝ հայրիկդ կգա, քեզ կծեծի, լեզուդ կկտրենք, քեզ կգցենք մութ սենյակ և այլն։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել