Ինչպես, ինչ կարգով է կատարվում արտաշիրիմում

Քրեական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածով սահմանվում է արտաշիրինման դեպքերը։ Օրենքի համաձայն դիակի արտաշիրմման անհրաժեշտության դեպքում քննիչն այդ մասին կայացնում է որոշում:

Արտաշիրմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ մասնագետի մասնակցությամբ: Արտաշիրման ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:

Արտաշիրմմանը՝ իրենց ցանկությամբ, իրավունք ունեն մասնակցելու նաև տուժողի մերձավոր ազգականները:

Արտաշիրմումից հետո դիակը կարող է բերվել համապատասխան բժշկական հաստատություն` այլ հետազոտություններ կատարելու համար:

Քննիչը կազմում է արտաշիրմման արդյունքները ներկայացնող արձանագրություն: Արձանագրությունն ստորագրվում է այդ քննչական գործողության բոլոր մասնակիցների կողմից, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Արտաշիրմումը չի կարող կատարվել առանց արտաշիրմվողի մերձավոր ազգականների համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզ մեկը մասնակցել կամ որևէ կերպ առնչվել է արտաշիրմվողի մահվան հետ կապված դեպքին, կամ եթե հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել