Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 4-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել վանաձորցի 31-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: